«Փռշտալիս ու հազալիս ձեռքով բերանը մի փակեք». Լիլիթ Ավետիսյան

ՀՀ Առողջապահության նախարարության հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Լիլիթ Ավետիսյանն այսօր հրավիրված ասուլիսում, դիմելով բնակչությանը, խորհուրդ տվեց՝ փռշտալիս ու հազալիս ձեռքով չփակել բերանը: Ըստ նրա՝ այդպիսով մենք կնպաստենք օդակաթիլային վարակների տարածմանը:

«Ցանկացած վարակիչ հիվանդության դեմ պայքարելու համար պետք է իմանալ դրա տարածման ճանապարհը: Հազալու, փռշտալու հիգիենա պետք է իմանալ, ձեռքով փակելը չի խրախուսվում: Պետք է ձեռքով փակելու փոխարեն՝ թղթե անձեռոցիկով փակել բերանը, ապա անձեռոցիկը փակած վիճակում նետել: Կարելի է նաև արմունկով փակել բերանը, որովհետև արմունկով քիչ է շփումը իրերի, մարդկանց հետ»,-ասաց նա:

Լ. Ավետիսյանը նաև խորհուրդ տվեց հիվանդ ժամանակ տանից դուրս չգալ ու հաճախակի օդափոխել սենյակները, ձեռքերը հաճախ լվանալ օճառով, քանի որ մեր ձեռքերի վրա հայտնի հարուցիչների 60 տոկոսը եղունգների տակ են: Փակ տարածքներում օդափոխություն չկատարելով՝ մենք նպաստում ենք այդ վարակնեի տարածմանը:

Տեսանյութեր

Լրահոս