Ջրպետկոմի աշխատակազմի ղեկավար Մհեր Մկրտումյանի հոգեհանգիստը կկայանա այսօր
ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեն խորը կսկիծով տեղեկացնում է, որ ավտովթարի հետևանքով ողբերգականորեն մահացել է կոմիտեի աշխատակազմի ղեկավար, տեխնիկական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Մհեր Միշայի Մկրտումյանը:
«Մ. Մկրտումյանի կյանքից հեռանալը մեծ կորուստ է կոմիտեի աշխատակազմի և ջրային տնտեսության ողջ համակարգի համար: Մ. Մկրտումյանը կանգնած էր ՋՏՊԿ-ի ստեղծման ակունքներում, մեծ ներդրում ուներ համակարգի կայացման ու հզորացման ուղղությամբ:
Կոմիտեն իր ցավակցությունն ու կարեկցանքն է արտահայտում Մկրտումյանների ընտանիքին, հարազատներին, ընկերներին ու մտերիմներին:
Մ. Մկրտումյանի հոգեհանգիստը կկայանա հոկտեմբերի 30-ին ժամը 18.00-ից Աջափնյակ թաղամասի Ֆուչիկի 27/34 հասցեում (Մալայանի ակնաբուժական կենտրոնի դիմաց):
Հուղարկավորությունը նույն հասցեից հոկտեմբերի 31-ին ժամը 13.00-ին»,–ասվում է հաղորդագրությունում: