Ինչո՞ւ է ադրբեջանցին հատել հայ-վրացական սահմանը. news.am
Հայ-վրացական սահմանն ապօրինի հատած ադրբեջանցի Թուրգայ Միքայիլովը պնդում է, որ սահմանն անցնելու պահին եղել է ալկոհոլի ազդեցության տակ:
Այս մասին NEWS.am-ին ասել է նախաքննության փուլում Միքայիլովի փաստաբան Թամարա Բաղդասարյանը:
«Միքայիլովը ցուցմունք է տվել, որ ինքը հարբած է եղել, չի գիտակցել՝ ինչ է անում, եւ որոշել է գալ Հայաստան՝ տեսակցելու իր ծանոթներից մեկին, որի հետ Ռուսաստանի Դաշնությունում միասին աշխատել են»,- ասոլ է Թամարա Բաղդասարյանը:
Նա հայտնել է, որ նախաքննության ընթացքում Միքայիլովը չի հերքել, որ ադրբեջանցի է:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: