«Մեկ ընտանիք՝ մեկ երեխա» քաղաքականությունը չեղյալ է հայտարարվել. չինացիներին կթույլատրեն ունենալ 2 երեխա
Չինաստանի Կոմունիստական կուսակցությունը հայտարարել է «Մեկ ընտանիք՝ մեկ երեխա» քաղաքականության ավարտի մասին:
Այսուհետ չինացի զույգերին կթույլատրվի ունենալ 2 երեխա: Այս մասին ասվում է Չինաստանի Կոմկուսի կենտկոմի տարածած կոմյունիկեում, հայտնում է «Սինհուա» գործակալությունը:
«Մեկ ընտանիք՝ մեկ երեխա» քաղաքականությունը Չինաստանում ընդունվել էր 36 տարի առաջ: Այն վերաբերում էր երկրի բոլոր ընտանիքներին՝ բացառությամբ ազգային փոքրամասնությունների ու որոշ կրոնների ներկայացուցիչների:
Այդ քաղաքականության նպատակն էր բնակչության աճը զսպելը:
Սակայն նման քաղաքականությունը չտվեց ցանկալի արդյունքը: Ներկայում Չինաստանի բնակչությունը արագորեն ծերանում է:
ՄԱԿ-ի կանխատեսումներով՝ մինչև 2050 թվականը բնակչության ավելի քան մեկ քառորդի տարիքը բարձր կլինի 65-ից, իսկ երիտասարդ սերունդը պետք է կրի տարեցների մասին հոգ տանելու բեռը:
2 տարի առաւ Չինաստանի իշխանությունները մեղմեցին ընտանիքի պլանավորման խիստ կանոնները՝ թույլ տալով ընտանիքներին ունենալ 2 երեխա, եթե ծնողներից մեկը եղել է ընտանիքի միակ երեխան:
Ներկայում Չինաստանի բնակչությունը 1,4 մլրդ է: