Բաքվում երիտասարդը անպատասխան սիրո պատճառով` դանակահարելով սպանել է իր սիրած աղջկան
Ինչպես հայտնում է APA-ն, Բաքվում երիտասարդը անպատասխան սիրո պատճառով փողոցում՝ Գարա Գարաևի անվան մետրոյի մոտ, դանակահարելով սպանել է իր սիրած աղջկան:
22-ամյա աղջկան դանակահարել է նրա ծանոթը: Հանցագործությունը կատարած երիտասարդը դեպքի վայրից հեռացել է:
Նախնական տեղեկություններով՝ վերջինս սիրել է աղջկան, սակայն կապված այն բանի հետ, որ աղջիկն անպատասխան է թողել իր զգացմունքները, որոշել է սպանություն գործել:
Սպանության փաստով Նիզամինսկի շրջանային դատախազությունում քրեական գործ է հարուցվել, կատարվում է հետաքննություն: