ԱԱԾ պատվիրակությունը մասնակցել է ԱՊՀ երկրների հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստին
Հոկտեմբերի 27-29-ը Մոսկվայում կայացավ ԱՊՀ երկրների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի հերթական նստաշրջանը:
Քննարկվեցին միջազգային ահաբեկչության և ծայրահեղականության, միջազգային կազմակերպված հանցավորության, թմրամիջոցների ապօրինի շրջանառության, «փողերի լվացման» և այլ հանցագործությունների դեմ պայքարի հետ կապված հարցեր:
Նստաշրջանի աշխատանքներին ՀՀ ազգային անվտանգության ծառայության պատվիրակությունը մասնակցեց ԱԱԾ տնօրեն՝ գեներալ-գնդապետ Գ. Հակոբյանի գլխավորությամբ:
ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոն