Բաժիններ՝

ՆԱՏՕ-ն դիտարկում է Ռուսաստանի հետ սահմաններին զորքերի թվաքանակը մեծացնելու հնարավորությունը

ՆԱՏՕ-ի անդամ երկրները քննարկում են Ռուսաստանին սահմանակից երկրներում զորքերի թվաքանակը մեծացնելու հնարավորությունը, ընդ որում, դաշինքի հրամանատարության ներքո, հայտնում է The Wall Street Journal-ը:

Դիվանագետների ու զինվորական սպաների կարծիքով՝ սա Մոսկվայի կողմից ագրեսիայի նվազեցման նոր ջանքերի մաս է կազմում, նշում է պարբերականը:

Պլաններից մեկի համաձայն՝ դաշինքը զինված գումարտակ կունենա Լեհաստանում ու Մերձբալթյան երկրներից յուրաքանչյուրում (Լիտվա, Լատվիա, Էստոնիա)՝ յուրաքանչյուր ստորաբաժանումում՝ 800-1000 զինվոր:

Չնայած այն բանին, որ ԱՄՆ-ն ու դաշինքի մյուս անդամներն աջակցում են այդ գաղափարին, Գերմանիայի իշխանությունները միանշանակ դիրքորոշում չունեն ու տարբեր մասնավոր զրույցներում ասում են, որ չեն ցանկանում Մոսկվան համարել մշտական թշնամի կամ այդկերպ նրան առանձնացնել Եվրոպայից:

ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները կարծում են, որ Բեռլինը դժվար թե աջակցի մեծաքանակ զորքերի տեղակայման տարբերակին, սակայն կարող է աջակցել Եվրոպակում դրանց ավելացման ավելի համեստ տարբերակին:

Նրանք նաև հայտնում են, որ նոր պլանները վաղ փուլում են ու դեռ նման տարբերակները պաշտոնապես չեն ներկայացվել դաշինքի անդամներին, այնպես որ զորքերի տեղակայման հարցը դժվար թե հավանության արժանանա մինչև Վարշավայում ՆԱՏՕ-ի ղեկավարների հուլիսյան հանդիպումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս