«Սա անթույլատրելի է». Ջեյմս Ուորլիքն արձագանքել է դիտարկման ժամանակ առաջնագծում հնչած կրակոցներին
ԼՂՀ ՊՆ-ն արդեն տեղեկացրել է, այսօր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ անցկացված դիտարկման ավարտին ադրբեջանական կողմը, իրեն բնորոշ գործելաոճով, ավտոմատ հրազենից կրակահերթեր է արձակել:
Տեղի ունեցածին Twitter-յան իր էջում արձագանքել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
«Շփման գծի երկայնքով կրկնվող կրակոցները ԵԱՀԿ դիտորդներին ստիպեցին պատսպարվել: Սա անթույլատրելի է»,- գրել է Ուորլիքը:
Վերջինս մինչ այդ պարբերաբար լուսանկարներ էր տեղադրում Twitter-ում շփման գծից: