Թուրքիան Ադրբեջանի քաղաքացիներին կասկածում է ահաբեկչության մեջ
Ստամբուլի անվտանգության վարչության ահաբեկչության դեմ բաժնի աշխատակիցներն այսօր ԴԱԻՇ-ի գործունեությանն առնչություն ունենալու կասկածանքով ստուգայցեր են իրականացրել 25 հասցեներում, հայտնում է HaberTürk հեռուստաալիքը:
Դրա տվյալներով՝ 21 ձերբակալվածների թվում կա Ադրբեջանի 2 քաղաքացի, ինչպես նաև 7 երեխա:
Նրանք տեղափոխվել են ոստիկանություն՝ վկայություն տալու ու այլ քննչական պրոցեդուրաների համար:
Ինչպես նշում է HaberTürk-ը, այսօր Թուրքիայի ոստիկանությունը ստուգումներ է իրականացրել ԴԱԻՇ-ի բջիջների դեմ Կոնյա ու Կոջաելի քաղաքներում: Ձերբակալվել է 44 մարդ: