Սիրիայում ռուս պայմանագրային զինծառայող է ինքնասպան եղել. ՌԴ ՊՆ
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաստատել է ռուս պայմանագրային զինծառայողի ինքնասպանության փաստը Սիրիայի Լաթաքիայի «Խմեյմիմ» ավիաբազայում, հայտնում է RIA Novosti-ն:
«Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաստատել է ինքնասպանության հետևանքով ռուս պայմանագրային զինծառայողի մահվան փաստը «Խմեյմիմ» ավիաբազայում: Պայմանագրային զինծառայողը, ով ավիաբազայում կատարում էր տեխնիկական մասնագետի աշխատանք, ինքնասպան է եղել ծառայությունից հետո՝ հանգստի ժամանակ»,- հայտնում է ՌԴ ՊՆ մամլո ծառայությունը:
Գերատեսչությունից հայտնել են, որ ներկայում կատարվում է հետաքննություն՝ պարզելու ողբերգության բոլոր հանգամանքները:
«Նախնական տեղեկություններով, որը ստացվել է նաև նրա հեռախոսի sms-հաղորդագրությունների հիման վրա, զինծառայողի մահվան պատճառը եղել է նրա անձնական հարաբերություններն ընկերուհու հետ»,- հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունից: