Բաժիններ՝

Թուրքիան դատի է տվել «Գազպրոմին»

Թուրքիան, լինելով ռուսական գազի՝ մեծությամբ երկրորդ գնորդը, հայց է ներկայացրել արբիտրաժային դատարան՝ պահանջելով վերանայել վառելիքի մատակարարման պայմանագրի պայմանները, հայտնում է Bloomberg գործակալությունը՝ հղում կատարելով Թուրքիայի էներգետիկայի նախարարությանը:

Թուրքական պետական մենաշնորհային Botas ընկերության հաղորդմամբ՝ խոսքը 2014 թվականի դեկտեմբերի 29-ից պայմանագրի վերանայման մասին է: Հայցի մասին գրավոր տեղեկությունը երկուշաբթի ուղարկվել է «Գազպրոմ էքսպորտին», հայտնում է գործակալությունը:

Ռուսաստանն ու Թուրքիան դեռ մեկ տարի առաջ էին պայմանավորվել ռուսական գազի գնի նվազեցման վերաբերյալ, սակայն այդ պայմանավորվածությունը կապվում էր

«Թուրքական հոսք» գազատարի շինարարության թույլտվության հետ:
Թուրքիայի կառավարության փոփոխության պայմաններում գազատարի շինարարության մասին միջկառավարական պայմանագրի ստորագրումը հետաձգվել էր, չէին ստորագրվել նաև զեղչի վերաբերյալ փաստաթղթերը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սպառնաց վերանայել ռուսական գազի գնման հարցը Ռուսաստանի հետ հարաբերությունների սրման պատճառով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս