«Հիմա դուք ոստիկա՞ն եք, թե՞ գողական եք, մի հատ կողմնորոշվեք». Նիկոլ Փաշինյան

ԱԺ-ում Մարդու իրավունքների պաշտպանի 2014-ի զեկույցի քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ մարտի 1-ի դեպքերին՝ ասելով, թե մարտի 1-ի սպանությունները վաղեմության ժամկետ չունեն և պետք է լինեն հայաստանյան օրակարգում այնքան ժամանակ, քանի դեռ սպանությունները կատարողներն ու կազմակերպողները օրենքով սահմանված իրենց պատիժը չեն կրել, քանի դեռ հանրությունը չի ստացել իրեն հուզող բազմաթիվ հարցերի պատասխանները և  քանի դեռ զոհվածների իրավահաջորդներին չի վճարվել արժանապատիվ փոխհատուցում:

Նրա խոսքով, սակայն, ՀՀ իրավապահ մարմիններն իրենցից կախված ամեն ինչ անում են, որպեսզի մարտի 1-ի սպանությունները չբացահայտվեն. «4 ոստիկանները, ովքեր մեղադրվում են 3 քաղաքացու սպանություն դարձած գործողության համար, մի ժամով և մի րոպեով չեն ձերբակալվել: Սա այն դեպքում, երբ այսօր կալանավայրերում մենք հազարավոր մարդկանց կտեսնենք, ովքեր թեթև հանցանքների մեջ մեղադրվելու դեպքում անպայման կալանավորվում են եւ քննիչները դա հիմնավորում են, որ եթե մնան նրանք ազատության մեջ՝ նախաքննությանը կխոչընդոտեն»,- ասաց նա:

Նաև հավելեց. «Քաղբանտարկյալների մասին ինչ հիմարություն ասես՝ հորինում են, իսկ այն, ինչ տեղի է ունեցել իրենց աչքի առաջ՝ ոչ մեկը չի տեսել: ՀՀ ոստիկանները, փաստորեն աշխարհի ամենագողական ոստիկաններն են, իրանք գրող տղերք չեն, չեն կարա գրեն, իրանք գողական են: Ոստիկանության պետը սրան-նրան ա մեղադրում՝ հիմա դու ոստիկան ես, թե՞ պատգամավոր ես: Հիմա դուք ոստիկա՞ն եք, թե՞ գողական եք, մի հատ կողմնորոշվեք»:

Տեսանյութեր

Լրահոս