«Ես չեմ կարծում, թե օր ու ժամ է դրված, թե ով երբ պիտի գա». Գալուստ Սահակյան

«Ես կարծում եմ յուրաքանչյուր հայ  քաղաքացի իր տեսակետն ունի։ Պարզապես այսօրվա ոճրագործները գործիքներ են։ Կարծում եմ՝ կգա ժամանակ, որ որոշակիորեն ավելի տրամաբանորեն կհասկանանք։ Նման գործերի բացահայտելու համար շատ մեծ զինանոց է պետք»,- Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:

Պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ Եռաբլուր չեն այցելել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Գ. Սահակյանն ասաց. «Ես չեմ կարծում, թե օր ու ժամ է դրված, թե ով երբ պիտի գա: Հանրապետության նախագահը գործուղման է մեկնել։ Վարչապետի մասով` յուրաքանչյուրն ինքն է որոշում, թե որ պահին գա, երբ գա։ Տարիներ են եղել, որ ես էլ չեմ եկել։ Այնպես որ՝ փնտրել այսպիսի սեթևեթանքներ, թե որը ինչից հետո է, արժևորում չի ունենա։ Սա վիշտ է, և առանձնակի մարդիկ կան, որ այդ վիշտն ավելի խորությամբ են տանում։ Ես համոզված եմ, որ ժողովրդի հիշողությունից այս օրը երբեք չի գնա»։

Տեսանյութեր

Լրահոս