«Ես էն վախտ իրա ծնողին եմ պաշտպանել, էսօր էլ ինքը ընձի». Մանվել Գրիգորյան

«Հաշվի չեն առնում թուրքի հզորությունը, տեխնիկան, ամեն ինչն էլ էսօր շատ լավ ա։ Ճիշտ ա` հարվածել հայ ժողովրդին, պետականությանը, պետությանը, բայց նենց որ հայ ժողովուրդը 600 տարի անկախությհուն չունենալուց հետո անկախություն էր ձեռք բերել, էդ անկախությունը չէր կարա որոշ ինչ-որ մարդկանց նվիրեր։ Դրա համար այսօր ավելի շատ Վազգեններ են ծնվել։ էսօր սահմանում կանգնած 18 տարեկան տղեն ես էն վախտ իրա ծնողին եմ պաշտպանել, երբ ինքը դեռ ծնված չէր, էսօր էլ ինքը ընձի, իմ երեխեքին իմ թոռներին ա պաշտպանում»,- այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց գեներալ Մանվել Գրիգորյանը։

 

Տեսանյութեր

Լրահոս