Գազ չի լինելու
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Երեւանի գազաֆիկացման եւ գազամատակարարման մասնաճյուղը տեղեկացնում է, որ ներմիացման աշխատանքներ կատարելու նպատակով հոկտեմբերի 27-ին ժամը 10:00-ից մինչեւ ժամը 20:00-ն դադարեցվելու է Շենգավիթ վարչական շրջանի Նորագավիթ թաղամասի բնակիչ-բաժանորդների եւ տարածքի թվով 12 տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազասպառողների գազամատակարարումը:
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը եւ խնդրում պահպանել անվտանգության կանոնները:
Գազանջատման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարելի է զանգահարել 1-04 հեռախոսահամարով: