Ոսկու շուկայի աշխատակցուհու անհետացման հիմնական պատճառը նրա ամուսինն է. վերջինս խաղամոլ է. «Հրապարակ»

«Հրապարակ»-ն անդրադարձել է մոտ երկու ամիս առաջ անհետացած Նելլի Հարությունյանի թեմային՝ հիշեցնելով, որ նա աշխատում էր Ոսկու շուկայում:

Ըստ թերթի՝ հարազատները որևէ տեղեկություն չունեն նրանից:

Լրատվամիջոցի տեղեկացմամբ, ըստ շրջանառվող լուրերի, Նելլի անհետացման հիմնական պատճառը նրա ամուսինն է: Կնոջ հարազատներից մեկը թերթի հետ զրույցում ասել է, որ Ն.Հարությունյանի ամուսինը խաղամոլ է, և, հավանաբար, կինը մեկ ուրիշի հետ փախել է:

«Հրապարակ»-ը նշում է, որ իրենց հետ զրույցում ոսկու շուկայի աշխատակիցներն ասել էին, որ անհետացման օրը Նելլի Հարությունյանը 9-10 հազար դոլարին համարժեք դրամի առևտուր էր արել, և նշված գումրը նրա մոտ էր եղել:

Ամբողջությամբ կարդացեք «Հրապարակի» այսօրվա համարում։  

Տեսանյութեր

Լրահոս