Բաժիններ՝

Քլոե Քարդաշյանը երկրորդ շանսն է տվել կոմայից դուրս եկած Լամար Օդոմին

Այն բանից հետո, երբ NBA-ի նախկին աստղ, 35-ամյա բասկետբոլիստ Լամար Օդոմը մի քանի օր անցկացրեց կոմայի մեջ, Քլոե Քարդաշյանը որոշեց իրենց ամուսնությանը երկրորդ շանս տալ, հայտնում է spletnik.ru-ն:

Նա բաժանվեց իր նոր ընկերոջից ու շտապ մեկնեց Լաս Վեգաս, որպեսզի Լամարի հետ լինի: Քլոեն նաև հավաստիացնում է, որ անհապաղ կվերսկսի ամուսնալուծության գործընթացը, եթե Լամարը նորից սկսի թմրանյութեր օգտագործել:

«Նա գիտի, որ Լամարը պայքարում է թմրանյութերից ունեցած կախվածության դեմ: Նա որոշել է կասեցնել ամուսնալուծության գործընթացը, քանի որ Լամարի կյանքում չկա մեկը, ով կպայքարեր նրա առողջության համար»,- պնդում է աղբյուրը:

Հիշեցնենք, որ Քլեոն սառեցրել է ամուսնալուծության գործընթացը: Լամարն ու Քլոեն ամուսնալուծության փաստաթղթերը ստորագրել էին դեռ 2013-ին, սակայն դատարանը դեռ չէր կայացրել որոշում ամուսնալուծության մասին, այնպես որ նրանք պաշտոնապես համարվում էին ամուսիններ:

Գրեթե ողջ ընտանիքը հավանության է արժանացրել Քլոեի որոշմանը, բացի մորից՝ Քրիս Ջեններիցց:

Հիշեցնենք, որ Օդոմը հայտնաբերվել էր Նևադա նահանգի հասարակաց տներից մեկում անգիտակից վիճակում: Ավելի ուշ նրա արյան անալիզը ցույց է տվել կոկաինի ու կենսաբանական ակտիվ հավելումների հետքեր՝ նախատեսված սեքսուալ ակտիվության ավելացման համար:

Նշենք, որ հասարակաց տան սեփականատերը հայտնել է, որ բասկետբոլիստը 1 շիշ կոնյակ է խմել ու ընդունել պոտենցիան խթանող միջոցներ, սակայն հաստատության աշխատակիցներից ոչ ոք չի նկատել նրա կողմից թմրանյութի օգտագործման փաստ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս