ԱԺ-ն մերժեց «ՀՀ ընտրական օրենսգրքի մասին» և «Նույնականացման քարտերի մասին» օրենքներում փոփոխությունների մասին օրինագծերի փաթեթների ներառումը օրակարգ

Այսօր ԱԺ նիստում օրակարգի քննարկման ժամանակ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը հայտարարեց, որ ՀՀ-ում միայն 176 հազար մարդ ունի ID քարտ: Ըստ նրա՝ քաղաքական մեծամասնությունը ներկայացրել է օրինագիծ, որով փոփոխություն է արվում, որ ID քարտ ունեցողների համար պարտադիր չէ կնիքն ու հասցեն: Բիշարյանի խոսքով՝ դա անձը հաստատող փաստաթուղթ չէ, դրանով թույլ չի տրվում հատել սահմանը և երկակի ստանդարտ է կիրառվում ընտրական գործընթացին մասնակցություն թույլատրելու դեպքում, որն անընդունելի է կասկածի տակ է դնում հանրաքվեն:

ԱԺ-ն մերժեց պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի կողմից ներկայացված «ՀՀ ընտրական օրենսգրքի մասին» և «Նույնականացման քարտերի մասին» օրենքներում փոփոխությունների մասին օրինագծերի փաթեթները ներառել ԱԺ 5-րդ գումարման 8-րդ նստաշրջանի 2015 թ. հոկտեմբերի 26-29-ի չորսօրյա նիստերի օրակարգ: Պատգամավոները քվեարկեցին 42 կողմ, 63 դեմ և 5 ձեռնպահ:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ պետաիրավական հարցերի  հանձնաժողովն առաջարկում է նույն օրենքներում փոփոխությունների հանրապետականների հեղնակած նախագծերն օրակարգ ընդգրկել 24-ժամյա ռեժիմով:

Օրինագծերի համահեղինակներից Հովհաննես Սահակյանը հայտարարեց, որ ՀՀ քաղաքացիներն անխոս նույնականացման քարտերով մասնակցելու են հանրաքվեին, իրենք պարզապես փորձել են վերացնել օրենսդրական հակասությունները: Նա համաձայնեց Բիշայանի հետ, որ կարող են կիրառվել երկակի ստանդարտներ, սակայն նշեց, որ դա կլինի, եթե նույնականցման քարտերով չթույլատրվեր մասնակցել հանրաքվեին և իրացնել իրենց ընտրական իրավունքը: Ժամկետների սղությանը հղում անելով՝ Հ.Սահակյանը նշեց, որ պետք է ըմբռնումով մոտենալ ու քաղաքացիներին հորդորել գնալ հանրաքվեի: Հանրապետականների օրինագծերը հատուկ ընթացակարգով քննարկելու հարցը հաստատվեց 82 կողմ, 18 դեմ և 15 ձեռնպահ ձայներով:

Տեսանյութեր

Լրահոս