Բաժիններ՝

Իրեն լքած ընկերոջը պատժելու նպատակով 18-ամյա աղջիկն ասել է, թե նա բռնաբարել է իրեն

Սուտ մատնության մեղադրանքով հերթական գործն ուղարկվել է դատարան:

18-ամյա աղջկան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ամուսնության նպատակով ընկերություն անելով տղայի հետ և նույն ամսվա կեսերին իր բնակարանում իր կամքով մի քանի անգամ սեռական հարաբերություն ունենալով նրա հետ և տեղեկանալով, որ վերջինս լքել է իրեն, նրան պատժելու նպատակով, գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկությունները կեղծ են, կատարել է հանցագործության մասին սուտ մատնություն՝ մեղադրելով նրան ծանր հանցագործության կատարման մեջ: Այն է՝ Ոստիկանության բաժնում, նախազգուշացված լինելով ակնհայտ սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, հաղորդում է տվել այն մասին, որ ամուսնության նպատակով իր ընկերոջ հետ հեռացել է տանից և գնացել վերջինիս մորեղբոր տուն, որտեղ հաջորդ օրը կեսօրին ընկերը, իր կամքին հակառակ, իր հետ ունեցել է սեռական հարաբերություն՝ զրկելով իրեն կուսությունից:

Աղջկա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս