Բաժիններ՝

Վրաստանի նախագահը պնդում է քննարկել «Գազպրոմի» հետ համագործակցության հարցը

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի քաղաքական հարցերով խորհրդական Փիքրիա Չիխրաձեն հայտարարել է, որ Մարգվելաշվիլին նախկինի պես պնդում է, որ կառավարարության նիստում ներառվի ռուսական «Գազպրոմի» հետ բանակցությունների մասին հարցը:

Չիխրաձեն նշել է, որ Վրաստանի նախագահը պահանջել է կառավարությունից այդ հարցը ներառել օրակարգում, սակայն կառավարությունը անտեսել է երկրի նախագահի պահանջը, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:

«Մենք այդ հարցի վերաբերյալ բազմաթիվ հակասական դիրքորոշումներ ենք լսել բարձրաստիճան անձանցից: Այդ ռազմավարական նշանակության թեմայի վերաբերյալ կարծիքների հակասականության պատճառով ցանկանում ենք ստանալ տեղեկություն: Նման խոսակցություններ շատ են եղել, սակայն հստակ պատկեր մենք այդպես էլ չենք ստացել»,- հայտարարել է Վրաստանի նախագահի խորհրդականը:

Նրա խոսքով՝ կարևոր է, որպեսզի Վրաստանը միասնական դիրքորոշում ունենա, որը հստակ պատկեր կուրվագծի ինչպես Վրաստանի քաղաքացիների, այնպես էլ միջազգային գործընկերների համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս