Բաժիններ՝

ԴԱԻՇ-ի զինյալները դաժան հաշվեհարդար են տեսել սիրիացի զինծառայողի հետ՝ նրան ճզմելով տանկով

ԴԱԻՇ-ի զինյալները շարունակում են դաժանորեն պատժել Սիրիայի կառավարական բանակի գերի ընկած զինծառայողներին:

Ահաբեկիչները սոցցանցերում տարածել են տեսահոլովակ, որտեղ ցուցադրվում է, թե ինչպես է տանկը ճզմում երիտասարդին, հայտնում է RIA Novosti-ն:

Տեսանյութի մեկնաբանության մեջ ասվում է, որ պատանդը Սիրիայի ցամաքային զորքերի զինվոր է Ջաբլա քաղաքից:

ԴԱԻՇ-ն առաջին անգամ չէ, որ շոկի է մատնում աշխարհին նման տեսանյութով: Ահաբեկիչներն արդեն ցուցադրել են, թե ինչպես են կենդանի այրում մարդկանց, գցում մեքենայի տակ, գլխատում ու կտրում տասնյակ պատանդների գլուխը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս