«Մուսավաթը» միտինգ է անցկացնում Բաքվում
Բաքվի Յասմալսկի շրջանի «Մեխսուլ» մարզադաշտում տեղի է ունենում «Մուսավաթ» կուսակցության միտինգը, հայտնում է haqqin.az-ը:
Միտինգը նաև Իսա Ղամբարի հանդիպումն է ընտրողների հետ, ով առաջադրել է իր թեկնածությունը Յասմալսկի №15 ընտրական տեղամասում:
Միտինգում, բացի Ղամբարից, հանդես է եկել նաև կուսակցության գործող նախագահ Արիֆ Գաջիլին:
Իր ելույթում Իսա Ղամբարը հայտարարել է, որ նոյեմբերի 1-ին Ադրբեջանում կայանալիք ընտրությունները ամենայն հավանականությամբ կեղծվելու են ու հայտարարել է, որ այդ դեպքում ինքը դրանց անցկացումից 4 ամիս անց պահանջելու է նորից ընտրություններ անցկացնել: