Բաժիններ՝

ԴԱԻՇ-ին առանց ցամաքային օպերացիայի հաղթելն անհնար է. Պեսկով

Ռուսական ռազմաօդային ուժերի գործողությունները արդյունք չեն տա առանց ցամաքային օպերացիայի, որն անցկացնում են Սիրիայի կառավարական զորքերը: Նման կարծիք է հայտնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Նա նշել է, որ ռուսական ավիախումբն ուժեղացնում է սիրիական բանակի դիրքերը:

«Մենք կարող ենք ունենալ Սիրիայի շուրջը որքան հնարավոր է անօդաչու թռչող սարքեր կամ մենք կարող ենք շարունակել մեր օդային օպերացիաները, սակայն դա չի հանգեցնի արդյունքի առանց ցամաքային օպերացիայի: Ու միակ պետությունը, որը կարող է իրականացնել այդ ցամաքային հարձակողական օպերացիան ահաբեկիչների դեմ, Սիրիան է»,- ընդգծել է Պեսկովը:

Նրա խոսքով՝ Ասադի ապագան պետք է վճռի նրա ժողովուրդը: Այս մասին հայտնում է TASS-ը:

«Ո´չ Փարիզը, ո´չ Լոնդոնը, ո´չ Վաշինգտոնը, ո´չ Մոսկվան նվազագույն իրավունք չունեն ասել այն մասին, թե ով պետք է դառնա Սիրիայի նախագահ, ով՝ ոչ»,- հայտարարել է Պուտինի մամլո քարտուղարը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս