Բաժիններ՝

Գաել Անդոնյանը՝ «Դիժոնում»

«Le Phoceen»-ը հայտնում է, որ Հայաստանի հավաքականի և Մարսելի «Օլիմպիկի» պաշտպան Գաել Անդոնյանը վարձավճարով կարող է տեղափոխվել «Դիժոն»:
Տեղափոխության պատճառն այն է, որ 20-ամյա Անդոնյանը չի հայտնվում իր ակումբի հայտացուցակում, իսկ վարձակալության ժամանակ կարող է խաղային պրակտիկա ստանալ:

«Դիժոնը» ներկայումս 22 միավորով գլխավորում է ֆրանսիական Լիգա 2-ի մրցաշարային աղյուսակը:

Անդոնյանի պայմանագրի ժամկետն «Օլիմպիկի» հետ գործում է մինչ 2018 թվականը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս