Բաժիններ՝

«Դինամո» Կիև-«Չելսի» 0:0. Չնշանակված 11 մետրանոցի էպիզոդում մրցավարը թուլություն և անփորձություն ցուցաբերեց. Ժոզե Մոուրինիո

«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն դժգոհ է մնացել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրի Կիևի «Դինամոյի» հետ խաղում մրցավար Դամիր Սկոմինայի աշխատանքից:

«Չնշանակված 11 մետրանոցի էպիզոդում մրցավարը թուլություն և անփորձություն ցուցաբերեց: Ես չեմ կարող հասկանալ, թե ինչով է զբաղվում մրցավարը դարպասների ետևում, որովհետև նա նույնպես կարող է կոնկրետ որոշում կայացնել:

Ես իմ թիմի խաղում առաջընթաց եմ տեսնում: Մենք 2 անգամ հարվածեցինք դարպասաձողին և վստահ խաղում էինք պաշտպանությունում վտանգավոր մրցակցի դեմ:

Այսպիսի խաղում պարտությունը վատ արդյունք կլիներ մեզ համար»,- ասել է Մոուրինիոն:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս