ԱՊՀ-ն ավելի քան 70 դիտորդ կուղարկի Ադրբեջան՝ հետևելու խորհրդարանական ընտրություններին
Ադրբեջանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն կիրականացնի ԱՊՀ-ի 70-ից ավելի դիտորդ: Այս մասին Trend-ի հետ զրույցում Բաքվում ասել է ԱՊՀ-ի դիտորդների առաքելության շտաբի ղեկավար Եվգենի Սլոբոդան:
Նրա խոսքով՝ Ադրբեջանում ընտրությունների նախապատրսատական աշխատանքը իրականացվում է սահուն կերպով:
«Զգացվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակիցների, տեսուչների, ինչպես նաև բոլոր նրանց ուսուցման բարձր մակարդակը, ովքեր մասնակցում են աշխատանքների կազմակերպմամբ»,- ասել է Սլոբոդան:
Ադրբեջանի խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն նոյեմբերի 1-ին: