Բաժիններ՝

Սլովենիայի խորհրդարանը փախստականների հոսքին դիմագրավելու համար բանակին լիազորել է սահմանին վերահսկողություն իրականացնել

Սլովենիայի խորհրդարանը հավանության է արժանացրել օրենքը, որը բանակին հավելյալ լիազորություններ է տալիս Խորվաթիայի հետ սահմանին փախստականների հոսքի վերահսկողություն իրականացնել, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Փաստաթուղթը պաշտոնապես թույլ է տալիս զինծառայողներին օգնության ուղարկել սահմանային ստորաբաժանումներին, որոնք պարեկային վերահսկողություն են իրականացնում 670 կիլոմետրանոց սահմանի երկայնքով:
Զինծառայողները հիմա իրավունք ունեն ձերբակալել սահմանախախտներին ու նրանց հանձնել ոստիկանությանը:

Ավելի վաղ բանակը կարող էր ցուցաբերել միայն տեխնիկական ու լոգիստիկական աջակցություն ոստիկանությանը:

Խորհրդարանը մտադիր է նաև դիմել ԵՄ-ին ու հավելյալ ֆինանսական օգնություն խնդրել փախստականների հետ կապված ճգնաժամը հաղթահարելու նպատակով:
Կիրակի օրը 2 մլն բնակչություն ունեցող Սլովենիա էր ժամանել 20 հազար ներգաղթյալ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս