ՄԻԵԴ հերթական վճիռը Հայաստանի դեմ. նախկին դատավորը հաղթել է

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն այսօր հրապարակել է նախկին դատավոր Անահիտ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի գործով վճիռը: Դատարանը ճանաչել է մարդու իրավունքների և հիմնարար ազատություններ մասին եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի խախտում. հոդվածը վերաբերում է արդար դատաքննության իրավունքին:

Մարդու իրավունքներ եվրոպական դատարանն այս վճռով Հայաստանի կառավարությանը պարտավորեցրել է ընդհանուր առմամբ վճարել 4900 եվրո փոխհատուցում. դատարանը սահմանել է 3600 եվրո փոխհատուցում որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում և 1300 եվրո՝ որպես նյութական ծախսերի փոխհատուցում:

Անահիտ Սաղաթելյանն աշխատել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ որպես դատավոր: 2004թ. ապրիլին նախագահի որոշմամբ Անահիտ Սաղաթելյանն ազատվել էր դատավորի պաշտոնից: Այս որոշումը Անահիտ Սաղաթելյանը վիճարկել է Հայաստանի դատարաններում, սակայն արդյունքի չի հասել և դիմել է ՄԻԵԴ: Նա նշել է, որ դատավորի պաշտոնից իրեն ազատելու որոշման՝ դատական կարգով վերանայման հնարավորություն չի ունեցել:

Տեսանյութեր

Լրահոս