Թուրքիայի ոստիկանությունը ձերբակալել է Դիարբեքիրի փաստաբանների ասոցիացիայի նախագահին
Թուրքիայի Դիարբեքիր քաղաքի փաստաբանների ասոցիացիայի նախագահ Տախիր Էլչիին ոստիկանությունը ձերբակալել է:
Նրան ձերբակալել են իր այն արահայտության պատճառով, թե Թուրքիայում արգելված «Քրդստանի աշխատավորական» կուսակցությունը (PKK) ահաբեկչական կազմակերպություն չէ, տեղեկացնում է Hurriyet թերթը:
Փաստաբանի հայտարարությունը հնչել է է CNN Turk հեռուստաալիքի եթերում: Ձերբակալությունը տեղի է ունեցել Էլչիի առանձնասենյակում այն բանից հետո, երբ Ստամբուլի դատարանը համապատասխան վճիռ է կայացրել:
Նրա գրասենյակի մոտ հավաքվել են քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատիա» կուսակցության անդամներն ու խաղաղ միտինգ են անցկացրել՝ բողոքելով նրան ձերբակալելու որոշման դեմ:
Այսօր դատարանը պետք է որոշում կայացնի նրա կալանավորման մասին, հայտնում է RIA Novosti-ն: