Սիրիայի ահաբեկիչները էքսպանսիայի ընդլայնման պլաններ են կառուցում. Պուտին
Սիրիայում պլացդարմ ստեղծելով՝ ահաբեկիչները պլաններ են կառուցում էքսպանսիայի ընդլայնման, տարածաշրջանների ապակայունացման համար: Այս մասին, ինչպես հայտնում է RIA Novosti-ն, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Սիրիայում ու Մերձավոր արևելքում պլացդարմ ստեղծելով՝ ահաբեկիչները կառուցում էին ու շարունակում են կառուցել էքսպանսիայի ընդլայնման, ամբողջ տարածաշրջանների ապակայունացման պլաններ: Հավաքագրել ու շարունակում են հավաքագրել իրենց շարքերը զինյալների բազմաթիվ պետություններից, այդ թվում նաև, ցավոք, Ռուսաստանից ու ԱՊՀ երկրներից»,- հայտարարել է Պուտինը՝ ելույթ ունենալով Կրեմլում սպաների առաջ:
Պուտինը հիշեցրել է, որ որպես կանխարգելիչ միջոցառում Ռուսաստանն սկսել է Սիրիայում ռազմական օպերացիան:
Նա նորից ընդգծել է, որ Ռուսաստանը Սիրիային օգնություն է տրամադրում միջազգային իրավունքին համապատասխան ու դա համապատասխանում է Ռուսաստանի ռազմական դոկտրինին:
Հիշեցնենք, որ Ռուսաստանը սեպտեմբերի 30-ից Սիրիայի նախագահի խնդրանքով ավիահարվածներ է հասցնում ԴԱԻՇ-ի զինյալների դիրքերին Սիրիայում: