Բաժիններ՝

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հաստատել է Ազգային անվտանգության նախարարության 7 պաշտոնյաների կալանավորման փաստը

Այսօր Ադրբեջանի գլխավոր դատախազությունը պաշտոնապես հաստատել է Ադրբեջանի Ազգային անվտանգության նախարարության 7 պաշտոնյաների կալանավորումն այդ գերատեսչության ղեկավար Էլդար Մահմուդովի պաշտոնանկությունից հետո: Նրանք կալանավորել են Ազգային անվտանգության նախարարությունում անցկացված հետաքննության արդյունքում:

Դրա հետ միասին, դատախազությունը չի հայտնել նրանց անունները:

Ադրբեջանի գլխավոր դատախազության մամլո հաղորդագրությունում ասվում է, որ քրեական գործ է հարուցվել առանձին պաշտոնատար անձանց կողմից պաշտոնական լիազորությունների չարաշահման ու օրենքի այլ խախտումների փաստով:
Քննչական-օպերատիվ միջոցառումների արդյունքում բացահայտվել է, որ վերջիններս անօրինական կերպով միջամտել են գործարարների գործունեությանը: Հաղորդագրության մեջ ասվում է, որ պաշտոնյաները չարաշահել են իրենց լիազորությունները ու խախտել օպերատիվ-հետախուզական գործունեության մասին օրենքը:

Դրա հետ կապված՝ Ազգային անվտանգության նախարարության 7 պաշտոնյաների առաջադրվել է մեղադրանք Ադրբեջանի ՔՕ 302.2 (օպերատիվ-հետախուզական գործունեության մասին օրենսդրության խախտում), 308.2 (պաշտոնական լիազորությունների չարաշահում, որը ծանր հետևանքների է հանգեցրել) ու 309.1 (ծառայողական լիազորությունների գերազանցում) հոդվածներով:
Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս