Բաժիններ՝

Շվեդիայում փախստականների ևս մեկ ապաստան են այրել

Շվեդիայի արևմուտքում՝ Մունկեդալ կոմունայում, փախստականների տեղակայման ևս մեկ կենտրոն է այրվել այսօր առավոտյան, հայտնում է TASS-ը:

Ոստիկանությունը ենթադրում է, որ կենտրոնը այրել են:
«Հրդեհը չի սկսվել բնական եղանակով»,- հայտնել են ոստիկանությունից:

Այդտեղ բնակվող 14 ներգաղթյալներին տեղափոխել են այլ շինություն: Ոչ ոք լրջորեն չի տուժել հրդեհի հետևանքով: Ոստիկանությունը շրջապատել է դեպքի վայրը, անցկացվում է հետաքննություն:

Թագավորությունում վերջին տարում փախստականների ապաստանների այրման սա արդեն 10-րդ դեպքն է:

Փախստականների ապաստանների այրման դեպքերի ֆոնին իշխանությունները հայտարարել են, որ այլևս չեն հայտնի ներգաղթյալների տեղակայման վայրերը:
Այս տարի Շվեդիա է ժամանել 95,4 հազար ներգաղթյալ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս