Բաժիններ՝

Սիրիայի բանակը շարունակում է զինյալներից ազատել Դամասկոսի արվարձանները

Սիրիական բանակը շարունակում է հարձակումները Դամասկոսի Ջոբար արվարձանում, որն արդեն մի քանի տարի է, ինչ գտնվում է իսլամիստների վերահսկողության ներքո, հայտնում է RIA Novosti-ի թղթակիցը:

Ծանր մարտեր են ընթանում բառացիորեն ամեն տան համար՝ զինյալները կրակային կետեր են տեղադրել այդ շրջանի գրեթե բոլոր շինությունների վրա: Բացի այդ՝ տներից շատերն իրար միանում են զինյալների փորած ստորերկրյա գաղտնի անցումներով, ինչը նրանց թույլ է տալիս անսպասելիորեն հեռանալ շրջապատված տնից կամ հակառակը՝ անսպասելի հայտնվել զինվորականների շրջանում:

Ջոբարը Դամասկոսի ծայրամասային արվարձաններից է:
Մինչև պատերազմն այդտեղ ապրում էր մոտ 300 հազար մարդ, սակայն այդ ժամանակից ի վեր բնակչության մեծ մասը հեռացել է:

Ներկայում շրջանը վերահսկում են «Ջեբխատ ան-Նուսրա» խմբավորման զինյալները: Հենց այդտեղից են նրանք կրակի տակ պահում Դամասկոսի հարևան շրջանները: Գործակալության տվյալով՝ ներկայում Ջոբրայում է գտնվում մոտ 5,5 հազար զինյալ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս