Բաժիններ՝

Ասադի բանակը կարող է դառնալ ամենաուժեղը Մերձավոր արևելքում. Independent

Քաղաքացիական պատերազմում հաղթանակի դեպքում Սիրիայի նախագահ Բաշար Ասադի բանակը կարող է դառնալ ամենափորձառուն ողջ Մերձավոր արևելքում, գրում է բրիտանական The Independent պարբերականը:

Համաշխարհային հանրությունը շարունակում է քննարկել Ռուսաստանի ռազմական օպերացիան Սիրիայում՝ մոռանալով արաբական հողում մի ինստիտուտի մասին, որը շարունակում է գործել ու պաշտպանել Սիրիան, որին Մոսկվան որոշել է աջակցել: Խոսքը սիրիական բանակի մասին է:

Սիրիական բանակը, որը մի քանի ամիս առաջ չուներ բավականաչափ թվով մարդիկ ու զենք, անսպասելիորեն սկսել է հարձակումների դիմել:

Ավելի վաղ, այդ բանակին հաշվից դուրս էին համարել՝ համոզելով բոլորին, թե Բաշար Ասադի կառավարության վերջը մոտեցել է, գրում է The Independent-ը:

Այդ պահին դեպքերի ընթացքին միջամտեց Ռուսաստանն ու այն արմատապես փոխեց: Սիրիական բանակն անցավ հարձակման: Եթե սիրիական բանակը հաղթանակի, եթե պահպանի իր ամբողջականությունն ու անձնակազմի բարձր թվաքանակը, այն այս պատերազմից դուրս կգա որպես ամենափորձված ու թրծված արաբական բանակը ողջ Մերձավոր արևելքում:

«Վերջը եկել է նրա հարևանների, ովքեր այդ մասին մոռանում են»,- գրում է The Independent-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս