Արագածոտնի մարզում գարեջրի շշերով բարձված «ԶԻԼ» է կողաշրջվել
Հոկտեմբերի 20-ին, ժամը 06.03-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Կոշ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ:
«ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենան կողշրջվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 49-րդ կմ-ում` Կոշ գյուղի մոտակայքում, «ԶԻԼ» մակնիշի 34 QT 053 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ Վ. Հ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել, ինչի հետևանքով գարեջրի դատարկ շշերը (արկղերով) թափվել են ավտոճանապարհին՝ դարձնելով անանցանելի:
Ժամը 06.20-ի սահմաններում կողաշրջված «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենային է բախվել «ԳԱԶ-2410» մակնիշի 34 AS 303 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ Ս. Ա.). տուժածներ չկան:
Ժամը 07.10-ի դրությամբ ճանապարհահատվածը դարձել է միակողմանի երթևեկելի:
Հրշեջ-փրկարարներն իրականացրել են ճանապարհի մաքրման աշխատանքներ, հոսանքազրկել ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:
Դեպքի մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի: