ԱլԳ երկրներն այլընտրանք չունեն

«Ես լիահույս եմ, որ Արևելյան գործընկերություն ծրագիրը հաջող ընթացք կունենա։ Ակնհայտորեն մենք ունեցել ենք և ունենք խնդիրներ, սակայն դրանք բնական էին, քանի որ ԵՄ-ն գործ ուներ 6 տարբեր երկրի հետ, որոնք առաջնորդվում էին իրենց շահերով ու խնդիրներով։ Մենք ունեինք խնդիրներ Ադրբեջանի և Բելառուսի հետ, Ադրբեջանի կայացրած որոշումը մեզ չի գոհացնում, բայց Բելառուսում մենք արդեն փոփոխություններ ենք տեսնում, և ես կարծում եմ, որ այդ երկրում մի քանի օր առաջ կայացած ընտրությունները ցույց են տալիս, որ Մինսկը կվերադառնա մեր` եվրոպական համայնք,- 168.am-ի հետ զրույցում այս մասին է ասել Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Ռիչարդ Չառնեցկին, – Կարծում եմ, որ Բաքուն ևս ապագայում կփոխի իր որոշումը։ Հայաստանի հետ Եվրոպական միությունը կարողացավ հաղթահարել երկու տարի առաջ ձևավորված ճգնաժամը` նոր համաձայնագիր կնքելու հիմքերը դնելով»։

Նա նաև նշել է, որ ԱլԳ երկրներն այլընտրանք չունեն, քանի որ նրանք պարզապես հնարավորություն չունեն աշխարհում ավելի ամուր դիրքեր ունենալ, քան ԵՄ-ի հետ համագործակցությունն է։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի վաղվա տպագիր համարում:

Տեսանյութեր

Լրահոս