Բաժիններ՝

Օբաման սկսել է Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները չեղյալ հայտարարելու գործընթացը

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ստորագրել է փաստաթուղթ, որը նախատեսում է Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները չեղյալ հայտարարելու գործընթաց, հայտնում է USA Today-ը:

Կիրակի օրը լրացավ Իրանի ու միջազգային միջնորդների խմբի միջև միջուկային ծրագրի վերաբերյալ պայմանավորվածությունների կատարման ժամկետը, որը նախատեսել էր ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը:

Նշվում է, որ Օբամայի հրամանը չի նախատեսում Իրանի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցները հանելու հստակ օր: Վաշինգտոնը մեկ անգամ չէ, որ նշել է, որ իրական քայլեր կձեռնարկի միայն այն ժամանակ, երբ ՄԱԳԱՏԷ-ն հաստատի Թեհրանի կողմից վերջինիս պարտականությունների կատարման փաստը:

Պատժամիջոցների չեղյալ հայտարարումը նշանակելու է, որ ԱՄՆ-ը չի խոչընդոտի այլ երկրների քաղաքացիների՝ Իրանում սեփական բիզնես վարելու փորձերին: Թեհրանի հետ, սակայն, չեն կարողանա բիզնես վարել ԱՄՆ-ի քաղաքացիները, քանի որ գոյություն ունեն Վաշինգտոնի պատժամիջոցները, որը մեղադրում է Իրանին ահաբեկչությանը նպաստելու ու մարդու իրավունքները խախտելու մեջ:

Այս շաբաթ Իրանի խորհրդարանը հավանության արժանացրեց միջուկային գործարքի իրականացումը:

Պայմանավորվածության համաձայն՝ Իրանը պարտավորվում է 5 տարի չհարստացնել ուրանը մինչև այն մակարդակին, որը կգերազանցի 3,67 տոկոսը ու Ֆորդոյի գործարանը վերածել տեխնոլոգիական կենտրոնի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս