ՌԴ սահմանապահ զորքերի սպայական հանրակացարանի մոտ հրդեհ է բռնկվել
Հոկտեմբերի 16-ին, ժամը 20.33-ին տեղեկատվություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Մեղրի-Ագարակ ավտոճանապարհի 5-րդ կմ-ի մոտակա տներից մեկում:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է հանրակացարանի սենյակներից մեկում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21.00-ին, մարվել՝ 21.05-ին: Ամբողջությամբ այրվել է սենյակը՝ գույքով (մոտ 30 քմ):
Ժամը 21.10-ից մինչև հոկտեմբերի 17-ը, ժամը 08.44-ը Մեղրի-Ագարակ ավտոճանապարհի 5-րդ կմ-ում՝ ՌԴ սահմանապահ զորքերի N զորամասի ուղեկալի սպայական հանրակացարանի մոտակայքում, մեկ մատական հաշվարկ իրականացրել է հերթապահություն: