Բաժիններ՝

Անկարայում ահաբեկչությունների կազմակերպման կասկածանքով ադրբեջանուհի է հետախուզվում. ԶԼՄ-ներ

Կապված հոկտեմբերի 10-ին Անկարայում տեղի ունեցած ահաբեկչության հետ, հետախուզվում է մի ադրբեջանուհի՝ Ուլկեր Մամեդովան, հայտնում է contact.az-ը՝ վկայակոչելով թուրքական ԶԼՄ-ներին:

Իր հերթին, Ստամբուլում Ադրբեջանի գլխավոր հյուպատոս Հասան Զեյնալովը հայտարարել է, որ Թուրքիայի կառավարությունը ոչ մի անգամ չի դիմել Ադրբեջանին՝ հարցում ներկայացնելով Ադրբեջանի քաղաքացիների մասին, ովքեր առնչություն կարող էին ունենալ Թուրքիայի ահաբեկչական հարձակումների հետ:

Զեյնալովի խոսքով՝ հյուպատոսության աշխատակիցներից մեկը թուրքական կողմի հետ փորձում է պարզել Մամեդովայի առնչությունը Ադրբեջանին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս