Բաժիններ՝

Ռուսական ինքնաթիռը Սիրիայից Մոսկվա է տեղափոխել ռուսների ու ԱՊՀ երկրների քաղաքացիների

Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությանը պատկանող ինքնաթիռը Սիրիայից Մոսկվա է տեղափոխել Ռուսաստանի Դաշնության ու ԱՊՀ երկրների 56 քաղաքացու, ներառյալ՝ երեխաների: Նրանց թվում կան ՌԴ 38 քաղաքացի, 8-ը՝ Բելառուսի, 4-ը՝ Ուկրաինայի, 2-ը Սիրիայի քաղաքացիներ են, 4-ը քաղաքացիություն չունեցող անձինք են:

Ինչպես հայտնել է TASS-ի թղթակիցը, ինքնաթիռը «Դոմոդեդովո» օդանավակայան է ժամանել Սիրիայի Լաթաքիա քաղաքից: Այն Մոսկվա է տեղափոխել մարդկանց, ովքեր ցանկացել են լքել պատերազմական գործողությունների գոտին:

Նախօրեին ՌԴ Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության ինքնաթիռը Սիրիա էր տեղափոխել ավելի քան 20 տոննա մարդասիրական բեռ, այդ թվում՝ մսի, ձկան, կաթնամթերքի պահածոներ, շաքարավազ, ծածկոցներ ու առաջին անհրաժեշտության իրեր:

Նշենք, որ Բուլղարիան Սիրիա ուղևորվող Ռուսաստանի ինքնաթիռին թույլ չէր տվել անցնել իր երկրի օդային տարածքով, ինքնաթիռը ստիպված էր եղել այլընտրանքային ճանապարհով հասնել երկիր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս