Մեդվեդևը գիտի, թե ով պետք է ղեկավարի Սիրիան
Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Սիրիայում իշխանությունը պետք է լինի քաղաքակիրթ: Դրանք, նրա խոսքով, չպետք է լինեն ԴԱԻՇ-ի գրոհայինները:
«Մենք չենք ցանկանում, որ Սիրայի Հանրապետությունը ղեկավարի ԴԱԻՇ-ը, ճի՞շտ է: Սակայն դա պետք է լինի քաղաքակիրթ, լեգիտիմ իշխանություն: Ահա այդ հարցերն ու իրերի վիճակը պետք է քննարկել Ամերիկայի ու մյուս պետությունների հետ»,- ասել է նա «Ռոսիա-24»-ին տված հարցազրույցում:
Հիշեցնենք, որ ՆԱՏՕ-ն պահանջում է Ռուսաստանից դադարեցնել հարձակումները «սիրիական ընդդիմության» նկատմամբ: Դաշինքում պնդում են, որ Հոմսում, Համայում ու Իդլիբում ռուսական ավիահարվածները զոհերի են հանգեցնում խաղաղ բնակիչների շրջանում: