ԴԱԻՇ-ն ահաբեկչություն է իրականացրել Սաուդյան Արաբիայում
ԴԱԻՇ-ը ստանձնել է Սաուդյան Արաբիայում հոկտեմբերի 16-ին տեղի ունեցած հարձակման պատասխանատվությունը:
Հրաձգությունը տեղի է ունեցել Սայխատ քաղաքի հոգևոր կենտրոններից մեկում, որտեղ հավաքվում են շիա մուսուլմանները: Ահաբեկիչներն անգամ հայտնել են կրակ բաց արած ահաբեկչի անունը, ում չեզոքացրել էին դեպքի վայր ժամանած ոստիկանները, հայտնում է Reuters-ը:
Հարձակման հետևանքով սպանվել է 5 մարդ: Ահաբեկիչը շիական շրջանում գտնվող հոգևոր կենտրոն էր ժամանել տաքսիով:
https://www.youtube.com/watch?v=2h0iHS5wfwE