Տեսա՞ր՝ ինչ եղավ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ղազախստանում տեղի ունեցած ԵՏՄ վեհաժողովի ընթացքում երեկ կայացվել է անսպասելի որոշում՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահի պաշտոնում նշանակվել է Հայաստանի նախկին վարչապետ, ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Տիգրան Սարգսյանը։ Հիշեցնենք, որ նա ընդամենը մեկ տարի առաջ էր նշանակվել այդ բարձր դիվանագիտական պաշտոնում, որն, իհարկե, նրա՝ վարչապետական աթոռից զրկվելուց հետո շատերի մոտ ընկալվում էր իբրև «պատվավոր աքսոր»։
Անցած մեկ տարվա ընթացքում Հայաստանում Տիգրան Սարգսյանի մասին հանրությունը հիշում էր հիմնականում «օֆշորի» հայտնի գործով դատավարության շրջանակներում, և որևէ մեկը, հատկապես նախկին վարչապետի քաղաքական հակառակորդները, չէին կարող պատկերացնել, որ նա ոչ միայն այսքան արագ կվերադառնա, այլև դա կանի ԵՏՄ նախագահի կարգավիճակում, այն էլ՝ Վլադիմիր Պուտինի հատուկ հավանությամբ, ինչի մասին երեկ ընդգծեց Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ ասելով. «Նրա թեկնածությունը պաշտպանել է Ռուսաստանի նախագահը, ով նրա հետ աշխատել է։ Ասում են՝ շատ փորձառու, զարգացած մասնագետ է»։
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: