ԱՄՆ-ը դատապարտել է Իրանի կողմից բալիստիկ հրթիռի փորձարկումը
ԱՄՆ-ը դատապարտել է վերջերս Իրանի կողմից բալիստիկ հրթիռի փորձարկումները՝ այն անվանելով ՄԱԿ-ի պատժամիջոցների ուղղակի խախտում ու իր միջազգային պարտավորությունների չկատարում: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Հիշեցնենք, որ Իրանի իշխանությունները հոկտեմբերի 10-ին հայտարարել էի մինչև 1,7 հազար կմ հեռահարության թռիչքի հրթիռի հաջող փորձարկման մասին:
ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Սամանտա Փաուերը հայտարարել է, որ իր երկիրը «խորապես անհանգստացած է» հրթիռների արձակմամբ: Փորձագետների խոսքով՝ դա դժվար բացասաբար ազդի ամերիկա-իրանական միջուկային գործարքի վրա:
Այդուհանդերձ, BBC-ի թղթակից Ջոնաթան Մարկուսի խոսքով՝ այդ պատմությունը ակնհայտորեն ցույց է տալիս, որ երկու երկրների հարաբերությունները բավական սառն են:
Ինչպես պնդում են ամերիկացիները, այդ փորձարկումը խախտում է ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձևը, որը արգելում է նման դասի հրթիռների փորձարկում:
«Անվտանգության խորհրդի արգելքը բալիստիկ հրթիռների վերաբերյալ ոչ ոք չեղյալ չի հայտարարել, զենքի էմբարգոն նույնպես ուժի մեջ է, ու մենք շարունակելու ենք համապատասխան ռեակցիայի հասնել ԱԽ-ից»,- ասել է Փաուերը:
Բացի այդ՝ ըստ ամերիկյան ադմինիստրացիայի՝ այն կարող է խախտել միջուկային գործարքի պայմանները: