Բաժիններ՝

Հունգարիան «իր քաղաքացիներին պաշտպանելու նպատակով» փակել է սահմանը ներգաղթյալների համար

Հունգարիան փակել է սահմանը Խորվաթիայի հետ, որպեսզի կասեցնի փախստականների հոսքը: Սահմանը փակվել է Գրինվիչի ժամանակով ժամանակով ժ. 22:00-ին:

Հունգարիայի կառավարության հայտարարության մեջ ասվում է, որ նման միջոցառումները ձեռնարկվել են այն բանի պատճառով, որ «պաշտպանեն Հունգարիայի քաղաքացիներին ու Եվրոպայի երկրները»:

Սահմանը փակելուց հետո փախստականները կարող են ապաստան տրամադրելու համար հայց ներկայացնել երկու սահմանային տրանզիտային գոտիներում:
Հունգարիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ այն մի քանի հարյուր քաղաքացիներին, ովքեր հասցրել էին մինչև սահմանային անցակետը հասնել սահմանի փակումից մի քանի րոպե առաջ, թույլ կտան հատել սահմանը:

Այս շաբաթ Հունգարիայում ուժի մեջ է մտել նոր միգրացիոն օրենսդրությունը, որը պարտավորեցնում է ոստիկանությանը կալանավորել անօրինական կերպով երկրում գտնվող ներգաղթյալներին, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Մարդկանց, ում մեղավոր կճանաչեն սահմանն անօրինական կերպով հատելու մեջ, կարող է սպառնալ մինչև 3 տարվա ազատազրկում:

Նախօրեին հունգարական ոստիկանությունը հայտարարել է 367 ներգաղթյալի ձերբակալության մասին, ովքեր երկիր անօրինական կերպով են հայտնվել:
Երկրի իշխանությունների տվյալով՝ 2015 թվականի սկզբից Հունգարիա է ժամանել 383 հազար ներգաղթյալ: Ավելի վաղ երկիրը փակել էր սահմանը Սերբիայի հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս