Բաժիններ՝

Դերասան Միխայիլ Գալուստյանը հայտարարություն է ներկայացրել Top Film-ը սնանկ ճանաչելու վերաբերյալ

Top Film Distribution վարձութային ընկերությունը սնանկության հայց է ստացել դերասան Միխայիլ Գալուստյանի NG Production պրոդյուսերական ընկերությունից, գրում է «Կոմերսանտը»:

Top Film-ում ընդհանուր առմամբ գրանցված է ը 73 մլն ռուբլու 8 հայց, ներառյալ՝ Գալուստյանի ընկերության պարտքը: Այն մասին, որ NG Production-ը, որը պատկանել է Միխայիլ Գալուստյանին ու Արմեն Անանիկյանին, պահանջում է սնանկ ճանաչել Top Film Distribution վարձութային ընկերությանը, երևում է արբիտրաժային դատարանի բազայից:

Top Film-ը հիմնադրվել է 2006-ին ու ռուսական վարձույթ է թողարկել ավելի քան 300 ֆիլմ, որոնց թվում՝ «Օրինապահ քաղաքացին», «Գողություն Բեյքեր Սթրիթում» և այլն:
Ընկերության հիմնադիրն է Վլադիմիր Արտեմենկոն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս