Բաժիններ՝

Թուրքիան Սիրիայի հետ սահմանի մոտակայքում իր օդային սահմանը հատած ինքնաթիռ է ոչնչացրել

Թուրքիայի ռազմաօդային ուժերը գրոհել ու խփել են չճանաչված ինքնաթիռ, որը հատել էր երկրի օդային տիրույթը Սիրիայի կողմից:

Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի տարածած հայտարարությանը:

«Այսօր Թուրքիայի օդային տարածքում՝ թուրք-սիրիական սահմանում, հայտնաբերվել էր անհայտ պետությանը պատկանող ինքնաթիռ: Եռակի զգուշացումից հետո այն շարունակել է թռիչքը Թուրքիայի օդային տարածքում: Դրանից հետո մեր ինքնաթիռները, որոնք իրականացնում էին սահմանային հսկողություն, սպառնալիքի արձագանքման կանոնների շրջանակում կրակ են բացել ու խփել ինքնաթիռը»,- ասվում է փաստաթղթում:

Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբը նախազգուշացրել է, որ իր երկրի օդային տարածքն անօրինական կերպով հատողները կպատժվեն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս