Շվեդիայում բացվել է բռնաբարված տղամարդկանց համար նախատեսված աշխարհում առաջին հիվանդանոցը
Շվեդիայի իշխանությունները բացել են աշխարհում առաջին հիվանդանոցը, որը նախատեսված է սեքսուալ հանցագործություններից տուժած տղամարդկանց համար, գրում է շվեդական Local պարբերականը:
Բժշկական հաստատությունը բացվել է Ստոկհոլմում Լիբերալ կուսակցության, Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչների մասնակցությամբ:
Նախատեսվում է, որ բժշկական օգնությունը տղամարդկանց կտրամադրվի անվճար:
«Մենք շատ ուրախ ենք, որ բացել ենք նման առաջին հաստատությունը բռնաբարությունից տուժած կանանց համար նախատեսված հիվանդանոցից հետո: Սա առաջինն է Շվեդիայում, կարծում ենք՝ առաջինն է նաև աշխարհում»,- Լիբերալ կուսակցության մամլո քարտուղար Ռասմուս Յունլանդի խոսքերը մեջբերում է պարբերականը:
Համաձայն տվյալների՝ 2014 թվականին Շվեդիայում տղամարդկանց ու տղաների նկատմամբ սեքսուալ բնույթի հարձակումների 370 գործ է հարուցվել: