Բաժիններ՝

Իրանի նախագահը կկատարի իր առաջին այցը Եվրոպա

Իրանի նախագահ Հասան Ռոուհանին նոյեմբերի 14-15-ը կայցելի Իտալիա, հայտնում է իրանական Fars News գործակալությունը:

Ռոուհանին այցի ընթացքում կհանդիպի Իտալիայի նախագահի, վարչապետի ու երկրի մյուս պաշտոնատար անձանց հետ:

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկկողմ հարաբերությունները, Իրանի ու «վեցյակի» միջև կնքված միջուկային համաձայնագիրը, կանդրադառնան Սիրիայի ու Իրաքի վերջին իրադարձություններին, ինչպես նաև կքննարկեն օրակարգային այլ հարցեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս