Բաժիններ՝

«Գեղարվեստի պետական ակադեմիայի ամենամեծ ձեռքբերումը շրջանավարտների անուններն են». Արմեն Աշոտյան

Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի 70-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակում Հայաստանի նկարիչների միությունում բացվել է նկարների ցուցահանդես: Միջոցառմանը ներկա է գտնվել նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Նախարարն իր խոսքում, անդրադառնալով գեղարվեստի ակադեմիայի ձեռքբերումներին, շեշտել է, որ հիմնադրվելով երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին՝ այն ի սկզբանե եղել և շարունակում է մնալ Հայաստանի ամենայուրահատուկ բուհերեից մեկը.

«Գեղարվեստի պետական ակադեմիայի ամենամեծ ձեռքբերումը շրջանավարտների անուններն են, որոնցից շատերը պատիվ են բերում ոչ միայն բուհին, այլ մեր ամբողջ հասարակությանը և ժողովրդին: Գեղարվեստի ակադեմիայի սաներից ու դասավանդողներից շատերը, սկսած դեռևս մեծ վարպետ Մարտիրոս Սարյանից, դարձել են մեր մշակույթի բրենդը: Վստահ եմ, որ բուհն այսօր էլ վառ անուններ տալու պոտենցիալ ունի: Ուսանողական տարիներին միշտ չէ, որ հնարավոր է տաղանդներին միանշանակ առանձնացնել, սակայն վստահաբար այսօրվա ուսանողների մեջ կլինեն մարդիկ, ում անունները հետագայում հնչելու են Մարտիրոս Սարյանի, Գևորգ Բաշինջաղյանի, Գրիգոր Խանջյանի և Արամ Իսաբեկյանի կողքին»,- նշել է Ա. Աշոտյանը:

Նշենք, որ Գեղարվեստի պետական ակադեմիայի 70-ամյակի կապակցությամբ բուհում բացվել են խեցեգործության և դիզայնի ժամանակակից լաբորատորիաներ, Հայաստանի ազգային պատկերասրահի որմնանկարների դահլիճում տեղի է ունեցել հանդիսավոր նիստ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը կլինի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի առաջիկա հանդիպման քննարկման հիմնական թեմաներից մեկը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ադրբեջանական APA լրատվական գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը։ Նրա խոսքով՝ երկու երկրների ղեկավարների հանդիպման օրակարգում ընդգրկված են նաև Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումները։ «Հարավային Կովկասը շատ կարևոր նշանակություն ունի։ Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա խնդիրները մեծ մասամբ հաղթահարված են։ Մենք արդեն շատ մոտ ենք խաղաղության համաձայնագրի ստորագրմանը»,- ասել է Յըլմազը։ Թուրքիայի փոխնախագահը նշել է, որ օրակարգի առանցքային հարցերից մեկն է նաև ԹՐԻՓՓ նախագիծը՝ կիրառելով հայկական կողմի համար անընդունելի, այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» եզրույթը։ Նա նշել է, որ տրանսպորտային այդ երթուղու բացումը կնպաստի Թուրքիայի և Կենտրոնական Ասիայի միջև կապերի ամրապնդմանը, ինչպես նաև Միջին միջանցքի զարգացմանը։ «Մենք բոլորս ցանկանում ենք, որ Չինաստանից մինչև Եվրոպա ձգվող այս տրանսպորտային երթուղին ավելի ամրապնդվի»,- ընդգծել է նա։ Յըլմազը հավելել է, որ Թուրքիան ակտիվ ջանքեր է գործադրում ինչպես Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հաստատման, այնպես էլ Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորման ուղղությամբ։ «Այս հարցում մենք ԱՄՆ-ի հետ ունենք նմանատիպ մոտեցումներ։ Այդ պատճառով Էրդողանի և Թրամփի հանդիպմանը Հարավային Կովկասի թեմայի քննարկումը բնական է»,- նշել է Թուրքիայի փոխնախագահը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ի և Թուրքիայի նախագահները երկկողմ հանդիպում կանցկացնեն Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում։ Գագաթնաժողովին մասնակցելու համար ԱՄՆ նախագահն արդեն ժամանել է Անկարա։ Հիշեցնենք, որ ԹՐԻՓՓ-ը հայ-ամերիկյան համատեղ նախագիծ է, որի վերաբերյալ շրջանակային համաձայնագիրը Հայաստանն ու Միացյալ Նահանգները ստորագրել են հունիսի 4-ին։

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031